Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Թեպետ երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց մեզ համար խուճապի որևէ առիթ չկա»

«Թեպետ երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց մեզ համար խուճապի որևէ առիթ չկա»
17.02.2014 | 15:08

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն Նիկոլայ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտնեց որ, թեպետ երկրաշարժերը պտտվում են մեր հանրապետության շուրջ, բայց մեզ համար խուճապի որևէ առիթ չկա: «Մեր հանրապետության շուրջ գրանցված երկրաշարժերը մեզ համար վտանգ չեն ներկայացնում: Սեյսմիկ իրավիճակը նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- վստահեցրեց նա: Ն. Գրիգորյանի խոսքով, շատ միջազգային կառույցներ են ներգրավվում Գառնիի դիտակայանը միջազգային խոշոր գիտական կենտրոն դարձնելու գործում: Այնտեղ է տեղադրված աշխարհում եզակի դեֆորմոգրաֆը, որը ցույց է տալիս երկրի շարժը երկրաշարժից առաջ: Բանախոսն ասաց, որ գոյություն ունեցող 150 սեյսմիկ կայանների մեծ մասը բավականին մաշված է, սակայն միջազգային կազմակերպությունների (ճապոնացիների, ամերիկացիների, ռուսների)հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ստեղծել սեյսմիկ ժամանակակից կայաններ: ԱԻՆ-ի կարևորագույն ուղղություններից մեկն էլ մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումն է: «Կառավարության որոշմամբ նախարարությանն են հատկացվել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները, և մեր կարևորագույն խնդիրն է լինելու այս երկու օդանավակայանների վերագործարկումը և փոքր ավիացիայի ստեղծումը»,- նշեց նա: Ի դեպ, ՀՀ-ում 2013-ի ընթացքում, նախորդ տարվա հետ համեմատած, տեխնածին դեպքերն ու ՃՏ պատահարներն ավելացել են 493-ով, իսկ զոհերի թիվն աճել է 61-ով, դրանց 39,6 տոկոսը սոցիալ-կենցաղային է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 30566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ